Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 26-ի գիշերը, 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարեւմտյան է՝ 3-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-ի գիշերը կնվազի 4-6, 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երեւանում օգոստոսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի օգոստոսի 26-ի ցերեկը 29-31, երեկոյան՝ 22-24 աստիճան։