«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 26-րդ թողարկման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են ստեղծված դժվարին իրավիճակից ելքի հնարավոր տարբերակները՝ դիտարկելով առկա առաջարկներն ու «Ի՞նչ անել» հարցին տրվող քիչ թե շատ տրամաբանական պատասխանները։ Ընդդիմադիրներից շատերի՝ «Ինձ իշխանություն տուր, կասեմ՝ ինչ եմ անելու» մոտեցումը նրանք անլուրջ են համարում եւ գտնում են, որ հետագա բոլոր գործողությունները պետք է արվեն՝ ելնելով պատերազմում կրած պարտության փաստից։