Ովքեր չգիտեն, ասենք, որ Սոհա Գենդին Եգիպտոսի միգրացիայի եւ արտագաղթի հարցերով նախարարն է։ Նրա հետ մեր սփուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովում։
Դե, իրար ողջունել են, հավուր պատշաճի մտքեր փոխանակել։ Սոհա Գենդին էլ էդ ընթացքում ասել է, որ իրենք՝ Եգիպտոսը, կանգնած են հայկական շահերի կողքին։
Սինանյանը, չգիտեմ, հարցրե՞լ է՝ տիկին նախարար, հայկական շահեր ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։ Պետք է որ հարցրած լիներ, որովհետեւ Հայաստանում էն ամենավերեւի առաջինից սկսած մինչեւ համատիրության շարքային նախագահ հաստատ չգիտեն՝ որն է հայկական շահը։
Բայց սփյուռքի հանձնակատարի բուռն գործունեության վրա լույս սփռող հաղորդագրության մեջ, ինչպես ջահելներն են ասում, ամենաբոցը վերջին նախադասությունն է. «Այնուհետ գլխավոր հանձնակատարն այցելել է «Երբ գեղեցիկ անցյալը հանդիպում է ողբերգական ներկային» լուսանկարների ցուցահանդես եւ շրջայց կատարել։