Թե ընտրությունները ո՜նց կարող են ինչ-որ բանի մասին լինել, կդատեն մասնագետները։ Հուսով եմ՝ առաջիկայում Լեզվի պետական տեսչությունն այս թեմայով մի հորդորակ կհրապարակի, բայց դա հավանաբար կլինի Երեւանի ավագանու ընտրություններից հետո, երբ բոլորը մոռացած կլինեն՝ ինչն ինչի մասին էր։
Հիմա անդրադառնանք բուն նյութին ու հասկանանք, թե ինչու է իշխանության թեկնածուն կրկնաբան թվարկումներով բացատրում ընտրությունների «մասին»-ը։
Որովհետեւ ընտրողներից մեկը փորձել է Արցախի հարցի վերաբերյալ նրա դիրքորոշումը պարզել։ Ավինյանն էլ՝ ոչ դես, ոչ դեն, քաղաքացու պորտը տեղն է դրել. «Կարող ենք Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների քննարկում էլ ունենալ, բայց սա այս ընտրությունների հետ կապ չունի»։
Քաղաքապետի թեկնածուն տեսականորեն չի սխալվում, պրակտիկայում, սակայն, երեւանցիներին պետք է որ հուզի այն հողի ճակատագիրը, որի վրա են մեր բակերը, մանկապարտեզներն ու պոլիկլինիկաները։