Ուկրաինայի պաշտպանության ուժերն ամբողջությամբ ազատագրել են Զապորոժիեի շրջանի Ռոբոտինո գյուղը։ Ըստ պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի՝ Ուկրաինայի զինված ուժերը հարավում հարձակողական գործողություն են սկսել։ Նա հավելում է, որ դա հարձակման հիմնական գիծն է, հակառակորդը պաշտպանական դիրքում է Զապորոժիեի եւ Խերսոնի շրջաններում։ «Ռոբոտինոն ազատագրվել է, եւ մեր զորքերը առաջ են շարժվում Ռոբոտինոյից հարավ-արեւելք եւ Մալայա Տոկմաչկայից հարավ»,- շեշտել է փոխնախարարը:
Մալյարը պարզաբանել է, որ դրանք այն ուղղություններն են, որոնցով այժմ ուկրաինական ուժերն առաջ են շարժվում՝ չնայած հակառակորդի կատաղի դիմադրությանը։ Մալյարը նաեւ նշել է, որ ուկրաինական զորքերը ազատագրել են 1 քառ. կմ Բախմուտի ուղղությամբ, եւ որ Ուկրաինայի զինված ուժերն այսպիսով ազատագրել են ընդհանուր 44 քառ․ կմ տարածք։