«Թալիբան» արմատական իսլամիստական շարժումը Աֆղանստանում արգելել է կանանց այցելել Կենտրոնական Բամիյան նահանգի Բանդ-է-Ամիր ազգային զբոսայգի։ Ըստ ֆրանսիական France 24 հեռուստաալիքի՝ Աֆղանստանի առաքինությունների եւ արատների նախարարության ղեկավար Մոհամմադ Խալեդ Հանաֆին նշել է, որ կանայք այգում զբոսնել են առանց հիջաբի՝ սովորական հագուստով, եւ սխալ են դրել մահմեդական գլխարկները: Դրանից հետո կառավարությունը անվտանգության ուժերին հրահանգել է փակել հուշարձանի մուտքը կանանց առաջ։
2009-ին Աֆղանստանի առաջին ազգային զբոսայգի դարձած Բանդ-է-Ամիրը համարվում է երկրի նշանավոր զբոսաշրջային վայրերից մեկը, որտեղ սովորաբար իրենց ժամանցն անցկացնում են աֆղանական ընտանիքները։
Իշխանության զավթման սկզբից ի վեր «Թալիբանը» աղջիկներին արգելել է վեցերորդ դասարանից հետո դպրոց հաճախել: Միաժամանակ աֆղանստանցի կանայք զրկվել են տեղական եւ հասարակական կազմակերպություններում աշխատելու իրավունքից։