«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվել է գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բեքերի (Ralf Bäcker) մեկ աշխատանքով ֆոտոնախագիծը:
Ցուցադրության բացման օրը լուսանկարիչը ներկա չէր, բայց հաղորդել էր, որ աշխատանքը թիմային է, նպատակը՝ արվեստային:
Լուսանկարում Իջեւան քաղաքի Մակարավանքի տարածքից երեւացող հայ-ադրբեջանական սահմանն է: Գերմանացի արվեստագետը ֆոտոնախագծով վերհանել է բնության ներդաշնակության անսահմանությունը: Բեքերը թաքնված կոչ է արել մարդկությանը, որ բնությունից սովորեն լինել խաղաղ ու ներդաշնակ:
Նշենք, որ գերմանացի արվեստագետի համար Հայաստանն անսպառ ստեղծագործելու աղբյուր է: Նրա ֆոտոխցիկի աչքը որսում է Հայաստանի հետաքրքրիր պատկերները՝ դարձնելով խոսուն արվեստի գործեր:
«Եվրոպական ժառանգության օրեր» նախագծի շրջանակում Գյումրիում կլինեն բազում միջոցառումներ, որոնց «Ալիք Մեդիան» կանդրադառնա պարբերաբար: