Երեւանի Կասկադ համալիրում՝ «Գաֆէսճեան քանդակների պարտեզում», տեղի ունեցավ «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը։ Ավանդական երգերն ու պարերը ներկայացվեցին էթնիկ տարբերակով՝ առանց ժամանակակից մշակումների։ Փառատոնի ընթացքում հնչեցին միայն ազգային նվագարաններ (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ և այլն)։
Փառատոնն անցկացվում է 2014 թվականից «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ, Արսեն Գրիգորյանի (Մրրո) ջանքերով: «Գութան»-ի նպատակն է պահպանել եւ տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, դրանք ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ:
Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա «Գութան» փառատոնն այս տարիներին անցկացվել է Երեւանում, Տավուշում եւ Արցախում:
Քանի որ շրջափակված Արցախն այս տարի չէր կարող մասնակցել փառատոնին, արցախցիները «Գութան»-ին միացել էին տեսակապի միջոցով։ Արցախցիների երգ ու պարը երեւանյան հանդիսատեսին ներկայացվեցին մեծ էկրանին՝ տեսակապով։ Արցախցիները հայտարարեցին՝ ամուր են, պայքարելու են մինչեւ վերջ, իսկ Արսեն Գրիգորյանը հայտարարեց՝ մենք Արցախի կողքին ենք, ապա հույս հայտնեց, որ հաջորդ տարի «Գութան»-ը կանցկացվի Արցախում։
Փառատոնին մասնակցեցին ավանդական երգ ու պարի լավագույն խմբերըավանդական երգ ու պարի լավագույն խմբերը՝ «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Տարոնցիներ», «Նուբար», «Վերադարձ», «Մասունք», «Տավրոս» (Մասիս), «Գորանի», «Ծիլք», «Արեգ», «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին», «Մենք ենք մեր սարերը» խմբերը: