Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 29-ի եւ 30-ի գիշերն առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 29-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արեւմտյան է՝ 4-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ օդի ջերմաստիճանը օգոստոսի 29-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երեւան քաղաքում օգոստոսի 29-ին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օգոստոսի 29–ի գիշերը եղել է 19-21, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 29-31 աստիճան տաքություն։