Սեպտեմբերի 2–18–ը Երեւանում կանցկացվի CYFEST մեդիաարվեստի փառատոնը, որի շրջանակում նախատեսված միջոցառումները տեղի կունենան երեք հիմնական հարթակներում՝ ՀայԱրտ մշակութային կենտրոնում, Երեւանի բուսաբանական այգում եւ Ժամանակակից արվեստի ինստիտուտում։
Փառատոնի ընթացքում կներկայացվեն ձայնային արվեստ, պերֆորմանսներ, դասախոսություններ, վիդեոծրագրեր։ Փառատոնի ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
CYFEST-ը Արեւելյան Եվրոպայի մեդիա արվեստի խոշորագույն միջազգային փառատոներից է: Հիմնադրվել է մի խումբ անկախ արվեստագետների կողմից 2007 թվականին: Փառատոնի առաքելությունն է աջակցել միջգիտակարգային համագործակցությանը, երկխոսությանը եւ փորձարարությանը, ուսումնասիրել տարբեր տեսողական լեզուներ եւ տեխնոլոգիական մշակույթներ։ CYFEST-ը միավորում է արվեստի ոլորտի մասնագետների եւ գիտական համայնքների ներկայացուցիչների՝ արվեստագետների, համադրողների, ինժեներների, ծրագրավորողների, մեդիա ակտիվիստների եւ տեսաբանների: