ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 25-30-ը 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ, մասնավորապես՝ Երեւանում, Իջեւան, Բերդ, Եղվարդ, Վեդի, Բյուրեղավան քաղաքներում, Նորապատ, Ջրահովիտ, Կարբի, Ագարակաձոր, Հովտաշեն, Դիտավան, Ձորաղբյուր, Ջրվեժ գյուղերում։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 5 սահնօձ, 2 գյուրզա, 1 անհայտ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: