Ճիշտն ասած, մենք էլ ենք դեմ տարբեր բառերի կիրառմանը, բայց Արցախի մասին խոսելիս չենք օգտագործում «հայ բնակչություն» ձեւակերպումը։
Հասկանում ենք՝ եթե որեւէ «բնակչություն» չի ցանկանում լինել այս կամ այն երկրի կազմում, կա՛մ հեռանում է, կա՛մ նրան հեռացնում են։ Ավելի վատ տարբերակի մասին չենք խոսում համատարած բայղուշությանը չձայնակցելու համար։
Պարոն Վարդանյանը, հավանաբար, միտումնավոր չի օգտագործում «Արցախի Հանրապետություն» վարչաքաղաքական անվանումը, որ հանկարծ հարց չառաջանա՝ ինչու Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել Թաթարստան՝ Ռուսաստանի կազմում, իսկ Արցախը չի կարող նույնը լինել Ադրբեջանում։
«Ինչպե՞ս է Ադրբեջանը պատկերացնում Ադրբեջանի զինված ուժերում հայկական արմատ ունեցող զինվորների ծառայությունը»,- հարցնում է Արցախի նախկին պետնախարարը։
Տպավորություն է, որ Ադրբեջանն ուզում է ինտեգրել հայ բնակչությանը սեփական բանակը համալրելու համար։ Չէ, Ադրբեջանն ուզում է հայ քաղաքական մտքի անվերջ սնանկացման ճանապարհով հասնել նրան, որ Արցախն այլեւս չլինի «ապրելու երկիր»։