Գյումրու մոտ մեկ տասնյակ տիրազուրկ բնակարանները, որոնք դարձել են համայնքապատկան, տրամադրվելու են անօթեւաններին:
Պետական սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել են քաղաքի տարբեր հատվածներում գտնվող 11 բնակարաններ, որոնք կտրամադրվեն շահառուներին որպես սոցիալական բնակարաններ։ Բնակարանների վերանորոգման համար ծախսվել է մոտ 13.5 մլն դրամ։ Հիմնականում նորոգվել են սանհանգույցները, տեղադրվել են ջեռուցման համակարգեր, կատարվել կոսմետիկ թարմացում:
Մինչ այդ Գյումրի համայնքի միջոցներով եւս երկու բնակարան է նորոգվել՝ 5 մլն դրամ ներդրումով:
Ինչ չափորոշիչներով են ընտրվելու 13 սոցիալական բնակարանատերերը. Գյումրու համայնքապետարանից «Ալիք Մեդիային» տեղեկացրին, որ հիմնականում առաջնահերթությունը տրվելու է անժառանգ, միայնակ, անօթեւան ծերերին: