Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր նստավայրում ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային:
Նախագահը հնդիկ գեներալ-լեյտենանտին ասել է․ «Մենք շարունակում ենք նոր հնարավորություններ գտնել մեր հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար եւ այս առումով եւս Ձեր այցը կարեւոր նշանակություն ունի»:
Կողմերը զրույցի ընթացքում կարեւորել են բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության, պաշտպանական եւ այլ բնագավառներում առկա փոխգործակցության մեծ ներուժի իրականացման ուղիները: