Սեպտեմբերի 8-ին Կինոյի տան մեծ դահլիճում կցուցադրվի Ալեք Բայանդուրյան-Լեւասգանիի եւ Մարիա Բալասանյանի «Մրցանակը» լիամետրաժ վավերագրական կինոնկարը։
Ֆիլմը տասնամյակներ շարունակվող արվեստային մի արարքի մասին է, որն, ըստ էության, մրցանակաբաշխություն է, բայց արտասովոր։
Այն պատկերում է մի ժամանակաշրջան, որտեղ, կամա թե ակամա, բոլորիս բախտ է վիճակված լինել Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցը: