Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 31-ին հայտնել է, որ վաղը ներկայացնելու է հրաժարականի իր դիմումը:
Թվում է՝ նա կրկնելու է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1998-ի փետրվարի 3-ի հրաժարականի տեքստի այս բառերը. «…խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում…»։
Ներկայացնո՞ւմ էր Արայիկ Հարությունյանը «խաղաղության կուսակցությունը», դժվար է ասել, բայց որ իշխանության է գալիս «պատերազմի կուսակցությունը», կռահելի է։