Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիայի Ազգային մեծ խորհրդի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա կլինի որեւէ իրավական հիմքից զուրկ բացառապես քաղաքական հայտարարություն:
Նա նշել է, որ 2021-ին տվյալ թեմային ԱՄՆ որդեգրած քաղաքական դիրքորոշումը ցույց կտա, որ դա սոսկ ԱՄՆ նախագահի նոր վարչակազմի վերաբերմունքն է, այլ ոչ թե վերաբերմունքի փոփոխությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Սպիտակ տան առաջնորդն Էրդողանին տեղեկացրել է, որ մտադիր է ապրիլի 24-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: