ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ–ի կողմից կրակոցների դեպքեր այս պահին արձանագրված չեն։ Սարգսյանը նշել է, որ այցելել է Սոթք, Կութ, Ազատ եւ Նորաբակ բնակավայրեր։ Ըստ մարզպետի՝ իր այցի ժամանակ որեւէ կրակոց որեւէ բնակավայրում լսելի չի եղել։
«Քաղաքացիական կյանքում որեւէ փոփոխություն չի եղել։ Կային բնակիչներ, որոնք դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ էին կազմակերպում, իրենց հետ զրուցել եմ, ասում էին, որ ոգեւորված իրենց աշխատանքներն են կազմակերպում»,– նշել է Գեղարքունիքի մարզպետը։