Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում հայտնել է, որ այսօր Կանադան հաստատում է հավատարմությունը մարդու հիմնարար իրավունքներին եւ արժեքներին եւ պարտավորվում շարունակել աշխատանքը գործընկերների հետ, որպեսզի նմանատիպ գազանություններն այլեւս չկրկնվեն:
Ըստ Կանադայի վարչապետի պաշտոնական կայքի՝ Ջասթին Թրյուդոն իր ուղերձում շեշտել է, որ Կանադան շարունակում է ոգեշնչվել հայ ժողովրդի ուժով եւ ոգով աներեւակայելի բարդությունների դեմ պայքարում եւ հույսով սպասում ավելի խաղաղ ապագային:
«Այս մռայլ տարելիցին բոլոր կանադացիներին կոչ եմ անում դադար վերցնելու՝ հարգելու համար զոհերի հիշատակը եւ նրանց, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանության սարսափը: Մենք կշարունակենք պատվել նրանց՝ պայքարելով ատելության դեմ, պաշտպանելով առավել խոցելիներին՝ մեր աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակով»,- ընդգծել է Կանադայի վարչապետը: