Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից: Ըստ այդմ կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների շնորհիվ Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է: ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, ծայրահեղ ծանր վիճակում է, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:
Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը եւ հայցում է հանրության եւ զինծառայողի ընտանիքի ներողամտությունը:
Ավելի վաղ հղում անելով ՊՆ հաղրոդագրությանը, հայտնել էինք սահմանին զոհված չորս հայ զինծառայողի մասին եւ հրապարակել ՊՆ-ի տրամադրած ցուցակը: