Սա ասում է Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։ Նա ժամանակին նաեւ ԱԺ պատգամավոր եւ պաշտպանության փոխնախարար է եղել։ Մի խոսքով՝ ճոխ քաղաքական կենսագրություն ունի։
Զաքարյանը սա ասում է սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի նախօրեին, հնարավոր մասնակիցներին հարմարավետ բազմոցներից եւ էկրաններից պոկելու համար։
Դե, եթե ասեր, օրինակ, Կոռնիձորում կուտակված հումանիտար բեռը կարող է հատել ադրբեջանական անցակետը, ոչ մեկը չէր հավատա ու չէր գա հանրահավաքի, իսկ երբ ասում է՝ Ադրբեջանը «կարող է հայտնվել կործանման եզրին», բոլորը մի մարդու պես կվազեն։
Չեք հավատո՞ւմ, կարդացեք քաղաքական գործչի հետեւյալ նախադասությունը. «Ապագայում դրանից Հայաստանին շահառու դարձնելու համար, ազգային ուժերը պետք է այսօր կարողանան դիմակայել ներքին բոլոր մարտահրավերներին»: