Օդեսայում սեպտեմբերի 1-ին աշակերտների համար բացվել է Գագարինի սարահարթում ուկրաինա-հայկական միջազգային դպրոցը, որտեղ հայերենն ընդգրկված է հիմնական ուսումնական ծրագրում:
Ուկրաինական AnalitikaUA.net կայքը հայտնել է, որ դպրոցում ուսուցումը սկսվում է առաջին դասարանից, հայաստանցի ուսուցիչների հետ: «Հայկական մշակույթ եւ պատմություն» հատուկ դասընթացին զուգընթաց խորացված կուսումնասիրեն ուկրաիներեն, անգլերեն եւ այլ լեզուներ։ Դպրոցը Օդեսայի ափամերձ առողջարանային տարածքում է, գործում է Ուկրաինայի եւ Հայաստանի կրթության նախարարությունների աջակցությամբ: