Ադրբեջանական սադրանքի հետեւանքով վնասվածք ստացած զինծառայող Նարեկ Պողոսյանը ենթարկվել է վիրահատական բարդ միջամտության, նրա վիճակը դեռեւս գնահատվում է ծայրահեղ ծանր:
ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ Ադրբեջանի սադրանքի հետեւանքով վիրավորված մյուս զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում: Երկու վիրավորներն էլ զինվորական հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են: