Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարեւմտյան է՝ 2-4 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ Երեւան քաղաքում սեպտեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում սեպտեմբերի 4–ի գիշերը եղել է 18-20 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 26-28 աստիճան տաքություն։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ սեպտեմբերի 4-8-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։