Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ստորագրել է ԱԺ արտահերթ նիստում ապրիլի 1-ին ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։
ՀՀ նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում օրենքը չի ստորագրել եւ չի վիճարկել դրա սահմանադրականությունը։
Ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը, ըստ ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի, փոխանցվել է ԱԺ նախագահին: