Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության՝ աշխատանքի որոնման «Գտի՛ր աշխատանք» հարթակում առկա է շուրջ 4 000 թափուր աշխատատեղ։
Հարթակում ներառված են Երեւանում եւ մարզերում առկա այն թափուր հաստիքները, որոնք գործատուները ներկայացրել են Միասնական սոցիալական ծառայություն։ Թափուր հաստիքների համալրման ընթացակարգին կարելի է ծանոթանալ այստեղ։