ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե անվտանգության առումով միայն մեկ կենտրոնից հանրապետության կախվածությունը ռազմավարական սխալ էր։
Զախարովան հայտարարել է, որ պետք է կարողանալ սեփական արարքների համար պատասխան տալ, ոչ թե անդադար ու ամեն առիթի մեղավորների փնտրել։ «Պետք է յուրաքանչյուրն ինքը պատասխանատվություն կրի եւ չբարդի մեղքը մեկ այլ անձի վրա։ Հենց դրանում է քաղաքական գործչի, պետական գործչի եւ երկրի շահերի մասին չմտածող անձի տարբերությունը։ Հակառակ դեպքում դա մի փոքր նման է վատ պարողի պատմությանը»,– ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։