ԱՄՆ Պետդեպում խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ պարենի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումների շարունակվող շրջափակման հետեւանքով։
«ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատում է կողմերի հետ, որպեսզի ապահովի մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, եւ կրկնում ենք մեր կոչը ՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առեւտրային եւ ուղեւորափոխադրումների համար»,- ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։