«Հայաստանի ոչ կառուցողական կեցվածքի դեպքում Ադրբեջանն ունի «պլան Բ`» Զանգեզուրի միջանցքի չիրականանալու դեպքում»,- այս մասին AzerTag-ին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նկատել է, որ լինում են որոշ պահեր, «երբ մեզ թվում է, թե շատ մոտ ենք հարցի լուծմանը, բայց հանկարծ վերջին պահին Հայաստանը նոր պահանջներ է առաջ քաշում, որոնք կարգավորումը մտցնում են փակուղի»։
Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի այդպիսի պահվածքը կարող է հանգեցնել նրան, որ «այդ երկիրը բաց թողնի իր տնտեսության համար հրաշալի հնարավորությունը, քանի որ նոր ճանապարհը կարող է շրջանցել Հայաստանը»։