2023-2024 ուսումնական տարվանից սկսած, հանրապետության բոլոր դպրոցներում հանվել է աշակերտին բացասական գնահատական նշանակելու պրակտիկան, ուստի ցածր առաջադիմությունը չի կարող հիմք դառնալ ուսումնառությունը կրկնելու, այսպես կոչված՝ նույն դասարանում մնալու համար: Ըստ նոր կարգի՝ ցածր առաջադիմություն ունեցող սովորողների դեպքում գիտելիքների բացը, ըստ անհրաժեշտության, կլրացվի երկարօրյա պարապմունքների միջոցով:
Ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող սովորողների համար կրթական ծրագրի եւ նյութերի յուրացման ապահովման նպատակով դպրոցներին տրվելու է անհրաժեշտ ֆինանսավորում, ուստի ծնողները գումար չեն վճարելու երեխային լրացուցիչ պարապմունքների ուղարկելու համար։