Պուտին-Բայդեն նախատեսված հանդիպումից առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է Միացյալ Նահանգները ներառել Վլադիմիր Պուտինի հրամանով կազմվող ռուսաստանյան կառավարության «ոչ բարեկամական երկրների» ցանկում։
Ըստ ԱԳՆ խոսնակի՝ ցանկում ընդգրկված երկրների քաղաքացիների համար պետական եւ դիվանագիտական աշխատանքի ընդունման պարագայում կգործեն սահմանափակումներ։
Պաշտոնական Մոսկվայի այս որոշումն ընկալվում է իբրեւ պատասխան քայլ Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան մի շարք երկրների սահմանած պատժամիջոցներին։
Միայն ապրիլին Ռուսաստանի հետ լարվածության պայմաններում ԱՄՆ-ն, Չեխիան եւ Ուկրաինան արտաքսել են շուրջ չորս տասնյակ ռուս դիվանագետների, որոնց գործունեությունն ընկալվում է որպես լրտեսական կամ հետախուզական։
Իսկ թե ԱՄՆ-ից բացի որ երկրները կհռչակվեն ոչ բարեկամական, Զախարովան չի մանրամասնել։