Աշնանը օրգանիզմը սովորականից ավելի շատ ունի վիտամինների կարիք, որոնք կարելի է ստանալ սեզոնային բանջարեղենից։ Սրա մասին նշում է սննդաբան Նատալյա Լազուրենկոն։
Բանջարեղենից մարդու օրգանիզմը ստանում է սննդարար նյութեր, վիտամիններ եւ հանքանյութեր։
Սննդաբանը խորհուրդ է տալիս աշնանը հատկապես դդում ուտել, որը հարուստ է վիտամիններով։ Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որը մարդու իմունային համակարգի վրա բարերար ազդեցություն ունի, իսկ դրա մեջ եղած մանրաթելերն օգտակար են մարսողական համակարգի համար։ Բացի այդ՝ դդմի օգտագործումը կարող է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Աշնանային այս բանջարեղենը կարելի է ուտել առանձին կամ ավելացնել ուտեստների, օրինակ՝ շիլաների մեջ։