Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին վայրերում հնարավոր է նաեւ մառախուղ։
«Սեպտեմբերի 7-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,– ասվում է հաղորդագրության մեջ
Քամին կլինի արեւմտյան` 2-4 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-11-ը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երեւան քաղաքում սեպտեմբերի 7-ին, 10-11-ին, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան, 9-ի գիշերը սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։