ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 7-ին պատասխանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որը նախորդ օրը նրան «ինչ-որ քարտուղարուհի» էր անվանել:
Տելեգրամյան իր ալիքում Զախարովան դիմել է «այս մոլորակի բոլոր քարտուղարուհիներին». «Մի՛ նեղացեք, այս մարդը, համոզված եմ, առանց մտածելու դուրս է տվել։ Նրա ասածի հետ կապված ձեր վերաբերմունքը մի՛ տարածեք հայ ժողովրդի վրա, որն իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ»,- գրել է Մարիա Զախարովան:
Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ «իր մակարդակը չէ պատասխանել ինչ-որ քարտուղարուհու»: Մինչ այդ Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Մարիա Զախարովան անվանել էր «բռիություն»: