Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-12-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 8-ի ցերեկը, 9-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, որոշ վայրերում հնարավոր է նաեւ մառախուղ։
Քամին՝ հյուսիսարեւմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-12-ը աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով։
Երեւանում սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան, 9-ին, 10-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի 30-32, երեկոյան՝ 21-23 աստիճան։