Միանալով «ՄեդիաԴԻՏԱԿ» մրցույթին՝ կարելի է ստանալ մրցանակ՝ պայքարելով կեղծ լուրերի դեմ։ Առաջին՝ վեբինարի փուլում, որը կանցկացվի համայնքներում, մասնակիցները կսովորեն կեղծ լուրերի դեմ պայքարելու մեթոդները, իսկ երկրորդ՝ մրցութային փուլում, Երեւանում կանցկացվի խաղ, որի ընթացքում հետաքրքիր առաջադրանքներով եւ վարժություններով կամրապնդվեն ստացած գիտելիքները:
Ծրագրի վերջում՝ մրցանակաբաշխության փուլում, հաղթողներին կտրամադրվեն սմարթֆոններ, պլանշետներ, ականջակալներ, ցանցային հիշողության կրիչներ եւ նման այլ մրցանակներ։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ մարզերում ապրող 16-23 տարեկան երիտասարդները։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։ Հայտը կարելի է լրացնել՝ անցնելով հետեւյալ հղումով։ Մրցույթն անցկացնում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ Friedrich Naumann Foundation for Freedom Armenia-ի եւ «Freedom House» իրավապաշտպան ՀԿ-ի աջակցությամբ։ Մրցույթի նպատակն է գիտելիքներով եւ հմտություններով զինել մարզերում ապրող երիտասարդներին՝ խրախուսելով նրանց պայքարել կեղծ լուրերի տարածման դեմ։