Պարոն Պապյանը ժամանակի զգացողության լուրջ խնդիր ունի։ Չգիտեմ՝ բժշկությունը նման ախտ որոշե՞լ է, թե՞ ոչ, բայց առաջին հայացքից անբուժելի է թվում։
Մեկ ուզում է 100 տարի առաջվա մի քարտեզի արտաշիրմում (exhumation) անել, մեկ էլ խոստանում Փաշինյանի հեռացումը «շատ մոտ ապագայում»։
«Շատ մոտ ապագան», ինչպես նաեւ Վիլսոնի քարտեզը, չափելի բաներ չեն, կարող են ուրվագծվել, բայց բնավ չերեւալ։ Եթե Պապյանը նկատի ունի, ասենք, 2030 թվականը, դա ակնթարթ է՝ համեմատած այն ժամանակի հետ, ինչքան մենք չենք ապրում վիլսոնյան Հայաստանում։
Իսկ եթե նկատի ունի վաղը կամ մյուս օրը, պետք է հիասթափեցնեմ ԱԺԲ հանրահավաքի «բազմամարդ» հանրությանը. «Քանի դեռ դուք հրապարակում եք, Նիկոլն անմահ է»։