ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ նախորդ տարվա ռազմական գործողությունների հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին եւ հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է։
Այսուհետեւ շահառու կհամարվեն նաեւ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած կամ գերեվարված անձանց ընտանիքների անդամները, որոնց կտրամադրվի 1 միլիոն դրամ միանվագ աջակցություն։
Նշենք, որ Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին եւ Հայաստանի ու Արցախի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին միանվագ աջակցություն է տրամադրվում հետեւյալ կարգով. 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին՝ 3 միլիոն դրամ, 2-րդ խմբի դեպքում՝ 2 միլիոն դրամ, 3-րդ խմբի դեպքում՝ 1 միլիոն դրամ, հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողին՝ 3 միլիոն դրամ, զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին՝ 5 միլիոն դրամ։