Ինչ է գիտությունը, ինչ խնդիրների վրա է աշխատում գիտնականը, ինչպես է գիտությունը կապված մեր առօրյա կյանքի հետ, ինչպես է այն փոխել եւ փոխում մեզ շրջապատող աշխարհը․ «Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարում է «Գիտությունն առօրյա կյանքում» տեսանյութերի մրցույթ, որին կարող են մասնակցել 12-19 տարեկանները։ Կլինեն դրամական մրցանակներ եւ այլ անակնկալներ։
Մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 10-ը ներառյալ անհրաժեշտ է տեսանյութն ուղարկել «Գիտուժ»-ի ֆեսբյուքյան էջին կամ [email protected] էլեկտրոնային հասցեին։
Մրցույթի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղումով։