Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի ճանաչում Ղարաբաղում նախագահական ընտրությունները։ Տեղեկությունը հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն աջակցություն է հայտնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ չի ճանաչում Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած, այսպես կոչված, նախագահական ընտրությունները»,- ասված է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։
Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունները դատապարտել էին Եվրամիությսւնը, պաշտոնական Բաքուն, Անկարան եւ Կիեւը։