Կիպրոսի զբոսաշրջության նախարար Սավվաս Պերդիոսն այսօր հայտարարել է, որ երկիրը մտադիր է մայիսի 10-ից բացվել 65 երկրի պատվաստված զբոսաշրջիկների համար՝ առանց բացասական թեստի եւ ինքնամեկուսացման պայմանի։
Ցանկում ներառվել են նաեւ Հայաստանը, Կանադան, Միացյալ Նահանգները, Շվեյցարիան։
ԵՄ անդամ Կիպրոսը պատվաստված զբոսաշրջիկներին կընդունի անկախ պատվաստման ժամկետից։
Կիպրոսի տնտեսության գերակա ճյուղ համարվող զբոսաշրջությունը համաճարակի պատճառով աննախադեպ տուժել է․ նախորդ տարի եկամուտը կրճատվել է 85 տոկոսով։