Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-ին, 13-14-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաեւ մառախուղ։
Քամին՝ հյուսիսարեւմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-12-ին կնվազի 5-8 աստիճանով, 13-15-ին կբարձրանա 3-6 աստիճանով։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են նաեւ, որ Երեւանում սեպտեմբերի 11-ի եւ 13-ի երեկոյան ժամերին հնարավոր են, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ի ցերեկը կլինի 22-24, երեկոյան՝ 17-19 աստիճան։