«Երիտասարդական ակումբների դաշնությունը» հրավիրում է 16-35 տարեկան երիտասարդներին, հասարակական կազմակերպություններին՝ ներկա լինելու սեպտեմբերի 16-ին՝ 11։00-ին, «Անի Պլազա» հյուրանոցում կայանալիք երիտասարդական համաժողովին։ Կքննարկվեն երիտասարդական աշխատանքի եւ կամավորության խթանման եւ երիտասարդներին առնչվող այլ հարցեր։
Համաժողովի ընթացքում կներկայացվեն ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Կամավոր հայ» ծրագիրը եւ դրա շրջանակում ստեղծված նոր հարթակը՝ kamavor.org կայքը։
Համաժողովի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ անցնելով այս հղումով։