ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 8-12-ը ստացել է 12 ահազանգ հանրապետության տարբեր տարածքներում, մասնավորապես՝ Երեւանում, Թալին եւ Չարենցավան քաղաքներում, ինչպես նաեւ Արալեզ, Դալարիկ, Ոսկեվան եւ Քարաշամբ գյուղերում նկատված օձերի վերաբերյալ:
Դեպքի վայր ժամանած փրկարարները տեղազննում են արել եւ հայտնաբերել 1 լորտու տեսակի սողուն, 1 շահմար, 2 սահնօձ, 2 գյուրզա, 1 անհայտ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: