ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը սեպտեմբերի 12-ին գրասենյակ է բացել Տավուշի մարզկենտրոն Իջեւանում։ Բացմանը ՀՀ պաշտոնյաներից բացի ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:
Օգոստոսի սկզբին ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության նոր գրասենյակ բացվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Բացման արարողությանը մասնակցել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լեհաստանի դեսպան Պյոտր Սքվեչինսկին եւ Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։ Ավելի վաղ գրասենյակներ էին բացվել Գորիսում, Մարտունիում, Ջերմուկում։