2023 թվականի դրությամբ աշխարհում մոտ 2,6 միլիարդ մարդ ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի, ինչը 100 միլիոնով ավելի քիչ է, քան 2022 թվականին։
Ըստ ՄԱԿ-ի տեխնոլոգիական գործակալության վերջին տվյալների՝ համացանցին միացած է աշխարհի բնակչության 67%-ը (5,4 միլիարդ մարդ), 33%-ը դեռեւս զրկված է ինտերնետային կապից:
Հետաքրքիքր է, որ ինտերնետ կապի ամենաարագ աճը նկատվում է ցածր եկամուտ ունեցող փոքր պետություններում: Այդ երկրներում վերջին մեկ տարվա ընթացքում ինտերնետից օգտվողների թիվն աճել է մոտ 17%-ով։
Ըստ «Օրբելի» կենտրոնի՝ 2021-ի տվյալներով Հայաստանի բնակչության 71%-ը ե՛ւ հեռուստատեսությունը, ե՛ւ ինտերնետը հավասարաչափ օգտագործում են որպես տեղեկություն ստանալու աղբյուր: Ինտերնետից երբեք չի օգտվել կամ չգիտի, թե ինչ է ինտերնետը, Հայաստանի չափահաս բնակչության 18%-ը։