Պուտինը նման բան, իհարկե, չի ասել։ Հակառակը՝ ասել է հետեւյալը. «Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ պայմանավորվել այնպես, որ երկու շրջանները՝ Քարվաճառն ու Լաչինը, փաստացի մնան Հայաստանի իրավազորության տակ, բայց Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց, թեեւ մենք փորձում էինք համոզել հայերին դա 10-15 տարի շարունակ»:
Այսինքն՝ Պուտինն ասել է՝ Սարգսյանն էլ էր սխալ, Փաշինյանն էլ էր սխալ, տո,՜ Քոչարյանն էլ էր սխալ, թեեւ վերջինիս հետ «քիմիա» ունի։
Բայց… կա մի բայց։ Եթե պուտինենք այսքան նվիրված ու հավատարիմ էին այս սկզբունքին, ինչո՞ւ էին 2008 թվականի փետրվարի 21-ին վազեվազ շնորհավորում Սերժ Սարգսյանի (խիստ կասկածելի) հաղթանակը։
Գուցե նրանց անձնական օգտագործման գուբերնատո՞ր էր պետք։