Ըստ ֆրանսիական Le Figaro-ի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում պայմանավորվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով հանդես գալ որոշակի նախաձեռնություններով:
Ելիսեյան պալատի մամուլի ծառայության համաձայն՝ Մակրոնն ընդգծել է պատանդների, հումանիտար աջակցության եւ ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը:
Երկու նախագահները պայմանավորվել են վերականգնել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի տեւական կարգավորման հասնելու գործում: