Ադրբեջանը հարձակվում է Լեռնային Ղարաբաղի վրա, Հայաստանը խայտառակ պարտություն է կրում։ ՀՀ վարչապետը հարկադրված ստորագրում է մի հայտարարություն, որի մյուս կողմերն Ադրբեջանն ու Ռուսաստանն են։
Համաձայն այդ հայտարարության՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերը հայտնվում են մի տարածքում, որը ճանաչված չէ որպես առանձին վարչաքաղաքական միավոր՝ Արցախի հանրապետություն անունով։
Ռուս խաղաղապահներն, ուրեմն, մտնում են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք։
Հետեւաբար՝ Ռուսաստանը կարող էր հայտարարել, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է»։
Սրանից էլ հետեւում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացած լիներ 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ Բայց չի հեռանում, որովհետեւ քաղաքական մեր բեմի բոլոր մյուս դերակատարները՝ բացառությամբ մեկի, կարծում են, որ Ադրբեջանը չի կարող տարածքային ամբողջականություն ունենալ։