«Հետք»-ի նախաձեռնությամբ InFact/Փաստացի հարթակը հայտարարում է «Փաստացի-2023» լրագրողական հրապարակումների մրցույթ՝ փաստերի ստուգման թեմայով։ Նյութերը պետք է հրապարակված լինեն 2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում։
Աշխատանքները գնահատվելու են հետեւյալ չափանիշներով՝ փաստերի ստուգում եւ ստուգման աշխատանքի որակ, հայաստանյան լսարանի համար թեմայի արդիականություն, լրագրողական աշխատանքի վարպետություն։
Մրցանակային 1-3-րդ տեղերը կպարգեւատրվեն դրամական մրցանակներով (1-ին տեղ՝ 200 000 դրամ, 2-րդ տեղ՝ 150 000 դրամ, 3-րդ տեղ՝ 100 000 դրամ)։ Նյութերը գնահատելու է անկախ մասնագիտական ժյուրին։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը։ Վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն է։ Մրցույթին առնչվող այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով։